19/11/2021 11:45
Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է, բայց չպետք է կորցնենք զգոնությունը. Անդրանիկ Քոչարյան
Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով, սակայն, սա չի նշանակում, որ պետք է կորցնենք զգոնությունը։
«Մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որ հակառակորդը որևէ հնարավորություն չունենա իր գործողություններով ներքին լարվածություն առաջացնի, իսկ դա կբերի Զինված ուժերում լրացուցիչ կորուստների, մեր խնդիրն է լինել Զինված ուժերի կողքին», - ասաց Քոչարյանը։