19/11/2021 11:35
Փաշինյան. Հայաստանը բախվում է անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների (Տեսանյութ)
Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների հետ, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
«Մեր տարածաշրջանը ներքաշվել է էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրել է մարդկային զոհերի։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքների նպատակն է խաթարել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և խաթարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասաց ՀՀ վարչապետը։