19/11/2021 20:42
Արագ շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը գրավեց մրցանակային երկրորդ տեղը
Հնդկաստանի Կալկութա քաղաքում կայացած արագ շախմատի «Tata Steel Chess India 2021» մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը գրավեց մրցանակային 2-րդ տեղը:
Այսօր կայացած 7-9-րդ տուրերում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի երեք ներկայացուցիչների, այդ թվում՝ կին գրոսմայստերի հետ:
Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 2-4-րդ տեղերը բաժանեց հնդիկներ Պրագնանանդհայի և Վիդիտ Սանթոշի հետ: Լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստը ճանաչվեց երկրորդը:
Մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արջուն Էրիգաիշին, որը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց հենց Լևոն Արոնյանի հետ և պահպանեց մեկ միավորի առավելությունը:
Բոլոր մասնակիցները հանդես կգան վաղը մեկնարկող բլից մրցաշարում:
Նոյեմբերի 20-21-ին շախմատիստները կանցկացնեն 18-ական պարտիա: