19/11/2021 13:32
Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի «Մենք ու Մունք» ձայնասկավառակը
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Մենք ու Մունք» ձայնասկավառակը։ Նոյեմբերի 23-ին, ժամը 20:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ձայնասկավառակի շնորհանդեսը:
Համերգի ընթացքում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։
Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արտաշես Քարթալյանի, Վահագն Հայրապետյանի, Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները։