20/11/2021 16:48
Երևանը համաձայնել է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու առաջարկին. այն կկայանա դեկտեմբերի 15-ին
Երևանը համաձայնել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Հանդիպում անցկացնելու մասին առաջարկն ընդունվել է։ Հայաստանը հաստատում է իր մասնակցությունը», - Aysor.am-ին ասացին ՀՀ արտգործնախարարությունից։
Երեկ Եվրոպական խորհուրդը հայտարարություն էր տարածել, համաձայն որի Շառլ Միշելը պայմանավորվածություն է ձեռք բերել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։
Ադրբեջանական կողմը ևս համաձայնել է Բրյուսելում հանդիպում անցկացնելու առաջարկին։