20/11/2021 10:59
Հայաստանում մեկ օրում մահացել է 43 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք
Նոյեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 333 583 դեպք, որոնցից 304 017-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20 909 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 9660 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք: Ունենք 2161 առողջացած, 41 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7253 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1404 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 43 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 299 020 թեստավորում: