22/11/2021 16:50
Հրաչյա Մուշեղյանը, ով հասարակության ուշադրությունը շեղելու համար Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան է «գցել», մոտ ապագայում նշանակվելու է բարձր պաշտոնի․ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության պետը, ով համաձայնել է հասարակության ուշադրությունը անվտանգային հարցերից շեղելու համար ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրել, շուտով բարձր պաշտոնի է նշանակվելու։
«Մոտ ապագայում Հրաչյա Մուշեղյանը նշանակվելու է բարձր պաշտոնի՝ քննչական մարմիններից որևէ մեկում:
Կհարցնեք՝ դա ո՞վ է ու ո՞ր արժանիքների համար:
Պատասխանեմ. Հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության պետը, ով համաձայնվել է հերթական դավաճանական գործարքից առաջ հասարակության ուշադրությունը շեղելու համար Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան «գցել»:
Հ․Գ․ Եթե մոտ ժամանակներս Սյունիք գնալու լինես, փորձիր ադրբեջանական անցակետում ասել, որ Սերժ Սարգսյանի վրա գործ ես կարել․ մեծ հարգանքի կարժանանաս թշնամու աչքերում», - գրել է Հայկ Մամիջանյանը։