22/11/2021 11:02
Հայաստանում մեկ օրում մահացել է 30 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 272 նոր դեպք
Նոյեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 347դեպք, որոնցից 307 484-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18150 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 4730 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 272 նոր դեպք: Ունենք 1873 առողջացած, 30 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7308 մահվան դեպք է արձանագրվել:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 30 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2311186 թեստավորում: