22/11/2021 15:33
Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում միմյանց տեղեկացրել են Հայաստանում և Բելառուսում առկա իրավիճակի մասին, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Նրանք քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակում առկա խնդրահարույց հարցերը:
ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին: