22/11/2021 12:26
ԱԻՊԾ-ն բանակցություններ է վարում զոհերի աճյունների որոնումները վերսկսելու համար
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել, այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:
2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։