23/11/2021 20:40
Ես գնահատում եմ Ադրբեջանի նախագահի որոշումը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը գնահատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև կապը ստեղծվել է։
«Նախկինում պաշտպանության նախարարների միջև երբեք կոնտակտ չի եղել, առաջին անգամն է նման բան տեղի ունենում, ու դա, մի տեսակ, իմպրովիզով ստացվեց, երբ փորձում էինք հասկանալ, թե ինչ կարող ենք անել փոխադարձ մեղադրանքների հետ, թե ով խախտեց հրադադարը և այլն։ Կապը հաստատված է, փաստն ինքնին գնահատելի է։ Ես գնահատում եմ Ադրբեջանի նախագահի այդ որոշումը։ Ժամանակը ցույց կտա, թե դա ինչքանով արդյունավետ կլինի», - ասաց վարչապետը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի Պաշտպանության նախարարի հետ կոմունիկացիան ու Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակել Ադրբեջանի Պաշտպանության նախարարի հետ ՝ առաջարկելով, որ նույնն անի Ադրբեջանը: