23/11/2021 11:10
Հայաստանում մեկ օրում մահացել է 48 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք
Նոյեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 878 դեպք, որոնցից 308 922-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 195 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 7366 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք: Ունենք 1438 առողջացած, 48 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7356 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 48 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 318 552 թեստավորում: