23/11/2021 09:56
«Ժողովուրդ». Մինչև հայտնի փաստաթղթի ստորագրումը չի բացառվում՝ առաջիկայում աղմկահարույց կալանավորումներ լինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավական ոլորտում հետաքրքիր իրավիճակ է տիրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կալանավորված նախկին պաշոնատար անձանց մասով շատերի երկամսյա կալանքի ժամկետները լրանում են: Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ նախաքննական մարմինները մեծ ջանքեր են գործադրում միջնորդություններ ներկայացնել դատարան, որպեսզի կալանքների ժամկետները երկարացվեն: Եվ նույնիսկ մասնագիտական շրջանակները ենթադրում են, որ մինչև հայտնի փաստաթղթի ստորագրումը նախկին պաշտոնյաները կշարունակեն մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք, որ այս պահին կալանքի տակ են ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ավելին, չի բացառվում՝ առաջիկայում այլ աղմկահարույց կալանավորումներ ևս լինեն, որոնց նպատակը մեկն է՝ շեղել հասարակության ուշադրությունը՝ սպասվելիք փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ»։