23/11/2021 16:20
Պուտինը, Ալիևը և Փաշինյանը կհանդիպեն նոյեմբերի 26-ին Սոչիում. Կրեմլ
Սոչիում նոյեմբերի 26-ին տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բանակցությունները տեղի կունենան Պուտինի նախաձեռնությամբ։
Նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։
Նախատեսվում են նաև Պուտինի առանձին զրույցները Ալիևի և Փաշինյանի հետ։