23/11/2021 13:21
Ավարտվել են Սյունիքի Նորավան համայնքի մոտ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով ավարտվել են Սյունիքի Նորավան համայնքի մոտ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված), այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Իրականացվել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի կառուցում, մուտքերի և իջատեղերի վերականգնում, ինչպես նաև ճանապարհի կահավորում մետաղական արգելափակոցներով և անհրաժեշտ նշաններով», - նշել է Սանոսյանը։