23/11/2021 12:18
Ռուս գործընկերներին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը. Վահան Հունանյան
Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ինչպես արձանագրված է կառավարության ծրագրում, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Եթե ու երբ գործընթացը առաջ գնա, մենք, բնականաբար, հանրությանը զարգացումների մասին կտեղեկացնենք», - նշեց նա։
Հունանյանը նաև ընդգծեց, որ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում: