23/11/2021 09:37
«Հրապարակ». Հայաստանում քովիդի թվերը սկսել են իջնել, հիվանդանոցներում էլ թթվածնի խնդիրը լուծվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում քովիդի թվերը սկսել են իջնել, հիվանդանոցներում էլ թթվածնի խնդիրը լուծվել է։ Մենք օրեր առաջ գրել էինք, որ թթվածին մատակարարող սարքերը խափանվել են, և հատկապես մարզային հիվանդանոցներից ահազանգեր կան, որ թթվածնի դեֆիցիտ է առկա։
Երեկ առողջապահության նախարարությունից հայտնեցին. «Թթվածնի խնդիր այլևս չունենք, բոլոր հիվանդանոցներն ապահովված են թթվածնով, որևէ կայան այլևս խափանված չէ։ Իսկ քովիդի թվերն էլ, իրավիճակից ելնելով, արդեն իջնում են»։
Նաև հավելեցին, որ եթե այդպես շարունակվի, ապա մարզային ԲԿ-ներում ապավերապրոֆիլավորում կարվի, այսինքն՝ քովիդով հիվանդներին սպասարկող հիվանդանոցները կվերադառնան իրենց նախկին կարգավիճակին՝ կսկսեն բոլոր հիվանդներին բուժել»։