24/11/2021 11:05
Հայաստանում մեկ օրում մահացել է 28 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 860 նոր դեպք
Նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 335738 դեպք, որոնցից 309861-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 088 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 8313 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 860 նոր դեպք: Ունենք 939 առողջացած, 23 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7379 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1410 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 28 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 326 835թեստավորում: