24/11/2021 13:55
Վարոս Սիմոնյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար):
Սիմոնյանի նշանակման մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից ՝ Հայաստանի առաջարկության հիման վրա:
Հոկտեմբերի 21-ին Վարոս Սիմոնյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: