24/11/2021 10:15
Վահան Քերոբյանը մեկնում է Բելառուս. կկայանա հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը
Բելառուսի Հանրապետությունում կկայանա Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական
համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ նոյեմբերի 24-26-ը Մինսկ է գործուղվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը:
Գործուղումից վերադառնալուց հետո Քերոբյանը եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: