24/11/2021 09:40
Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Պապիկյանին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Համոզմունք եմ հայտնում, որ Ձեր գործունեությունն այս բարձր և պատասխանատու պաշտոնում կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ ի շահ խաղաղության և միջազգային անվտանգության։
Հարգելի Սուրեն Ռաֆիկի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության», - ասված է ուղերձում: