25/11/2021 18:10
Անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն. զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի
Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները:Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր:
Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ: