26/11/2021 14:33
Առանց փողոցի Ազգային ժողովը որևիցե հարց լուծել չի կարող. Վազգեն Մանուկյան
ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ողջունում է ընդդիմադիրների շարժումը։
Նրա խոսքով՝ պետք է հստակ խնդիր դնել ու ծրագիր ունենալ:
«Պետք է նաև ղեկավար մարմին լինի, թե չէ քաոսային շարժում է», - ասաց նա։ Մանուկյանը նշեց, թե փողոց դուրս գալու իր նախկին հայտարարություններն ուժի մեջ են։
«Առանց փողոցի Ազգային ժողովը որևիցե հարց լուծել չի կարող։ Ազգային ժողովը կարող է հարցը ներկայացնել միջազգային հանրությանը։ Երբ փողոցը հարցերը դե ֆակտո բերի իշխանության, ԱԺ-ն կարող է դա ձևակերպել, բայց ԱԺ-ն չի կարող խնդիրները լուծել։ Ազգային ժողովում բանավեճերից օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը», - ասաց Մանուկյանը։