26/11/2021 16:21
Վլադիմիր Պուտին. Ցավոք, Ղարաբաղում խնդիրներ կան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ եռակողմ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ անհրաժեշտ են Ղարաբաղում կարգավորման համար պայմաններ ստեղծելու համար։
Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպմանը նշել է, որ մի շարք հարցեր կքննարկվեն Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման համար։
«Այստեղ մեր խաղաղապահները նույնպես դրական դեր են խաղում, ակտիվորեն աշխատում է ռուս-թուրքական զինադադարի վերահսկողության կենտրոնը։ Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր։ Ցավոք, դեռևս կան զոհեր։ Բայց դրա համար էլ մենք հավաքվել ենք: Տեսնել, թե ինչ է արվել և ինչ է պետք անել բոլորի կողմից, որպեսզի ոչ միայն նման բան չառաջանա, այլ ընդհակառակը, պայմաններ ստեղծվեն իրավիճակը հանդարտեցնելու և տարածաշրջանում իրավիճակն այնպիսի որակով զարգացնելու համար, ինչը թույլ կտա մարդկանց ապրել խաղաղության մեջ, իսկ երկրները զարգանան»,- ասել է Պուտինը։