26/11/2021 21:17
Վլադիմիր Պուտին. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն մինչև տարեվերջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն։
«Մենք պայմանավորվել ենք մի շարք հարցերի շուրջ, որոնք ես առանցքային եմ համարում։ Դրանցից առաջինը մեխանիզմների ստեղծումն է. մինչև այս տարվա վերջ մենք պայմանավորվեցինք դա անել՝ երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ», - ասել է Պուտինը:
Նա հույս է հայտնել, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։ «Այդ մեխանիզմների ստեղծման համար ոչ մի խոչընդոտ չկա», - ասել է Պուտինը։