26/11/2021 18:43
Կերկարաձգվի՞ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքը. ԱԺ-ում քննարկում է տեղի ունեցել
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա են եղել ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:
Մասնակիցները մտքեր են փոխանակել թուրքական ապրանքների ներկրման արգելքի տնտեսական ազդեցության և արգելքի ժամկետը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ:
Ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Այն երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են: