27/11/2021 09:35
«Հրապարակ». ՀՀԿ-ում որոշել են խստացնել անդամության պահանջները. ուզում են ազատվել պատեհապաշտներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 18-ին ՀՀԿ 17-րդ համագումարն է կայանալու։ ՀՀԿ ԳՄ-ում միաձայն որոշել են Սերժ Սարգսյանին վերընտրել։ ՀՀԿ-ում ավարտվել է կուսակցական «չիստկան»՝ կուսակցականներին առաջարկվել էր վերահաստատել իրենց անդամակցությունը ՀՀԿ-ին։ Մեզ ասացին, որ արդյունքում կուսակցությունում մնացել է 12-13 հազար մարդ։ ՀՀԿ-ում որոշել են խստացնել անդամության պահանջները, քանի որ ուզում են ազատվել պատեհապաշտներից։
Այժմ որոշում են համագումարի անցկացման վայրը։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահի պաշտոնում մնալուն, ապա այստեղ էական դեր է խաղում այն, որ կուսակցության ֆինանսական ծախսերը ոչ ոք պատրաստ չէ իր վրա վերցնելու, իսկ ով հոգում է այդ ծախսերը, նա էլ զբաղեցնում է լիդերի աթոռը»։