27/11/2021 16:00
Երևանի կենտրոնում փլուզվել է 19-րդ դարի Սարաջևի գինու-կոնյակի գործարանի մեր օրեր հասած պատի մի հատվածը. Լուսանկարներ
Երևանի կենտրոնում այս գիշեր, ենթադրաբար, անձրևների հետևանքով, փլուզվել է 19-րդ դարով թվագրվող Սարաջևի գինու-կոնյակի գործարանի մեր օրեր հասած պատի մի հատվածը, որը գտնվում է Aysor.am-ի խմբագրությանը կից։
Քանի որ պատը, որպես պատմամշակութային արժեք, գրանցված է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում, Aysor.am-ը փորձեց պարզել՝ ինչ գործողություններ է անհրաժեշտ կատարել նման դեպքում։
Երևանի քաղաքապետարանի թեժ գծից Aysor.am-ին ասացին՝ քանի որ ոչ աշխատանքային օր է, զանգահարենք երկուշաբթի, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել համապատասխան վարչություն։
Պետական գույքի կառավարման կոմիտեի թեժ գիծը զանգերին չի պատասխանում, իսկ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության թեժ գծին ընդհանրապես զանգ չի գնում։