27/11/2021 11:02
Հայաստանում մեկ օրում մահացել է 33 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 517 նոր դեպք
Նոյեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337 522դեպք, որոնցից 314 020-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14579 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 6631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 517 նոր դեպք: Ունենք 1403 առողջացած, 26 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7485 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1438 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 33 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 348 877թեստավորում: