29/11/2021 11:20
Ես հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիների. Ադամ Շիֆ
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ տեսաուղերձով հանդես եկավ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հայտարարլեով, թե այս տարի առաջընթացի պահ են ունեցել, երբ նախագահ Ջո Բայդենը կտրեց ամոթալի լռության տասնամյակները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
«Բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից: Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում ու Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում, միաժամանակ, սգալով անթիվ մարդկանց կորուստը՝ իրենց հարևանների, ընտանիքի անդամների, սիրած մարդկանց, ովքեր սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում ու ապօրինաբար ձերբակալվում», - ասաց նա։
Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ՝ Ադամ Շիֆն ընդգծեց՝ հանգիստ չի լինի, մինչև տուն չվերադարձնեն բազմաթիվ հայ գերիների։
«Ես հանգիստ չեմ լինի, մինչև մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիների, մինչև փախստականները չվերադառնան իրենց տներն ու տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն: Մենք շարունակելու ենք աջակցել ու ուժեղացնել ժողովրդավարությունը Հայաստանում և Արցախում ու խորացնել մեր ժողովուրդների միջև կապերը: Ես միշտ կլինեմ Հայաստանի ու Արցախի ժողովրդի կողքին», - հայտարարեց ԱՄՆ կոնգրեսականը։