29/11/2021 12:36
Սահմանագծման և սահմանազատման ճանապարհով թաղելու են Արցախի հարցը․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (Տեսանյութ)
Սյունիքը վտանգված է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
«Պարտվողական կացության մեջ գտնվող իշխանությունը շատ զիջումների է պատրաստ։ ՀՅԴ-ն և իր Հայ դատի կառույցներն ամբողջովին նեցուկ են Սյունյաց աշխարհին և պատրաստ են պաշտպանելու Հայաստանի սահմանները», - ասաց նա։
Կարևորագույն խնդիրները, որ շարունակում են ՀՅԴ-ին մտահոգել՝ սահմանագծման և սահմանազատման խնդիրներն են։
«Դրանք երբեք չպետք է լինեն ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրի, որովհետև մենք քաջ գիտենք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն գնով աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն սահմանագծման և սահմանազատման ճանապարհով՝ Հայաստանին պարտադրելով Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչում», - նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։