29/11/2021 11:03
Հայաստանում մեկ օրում մահացել է 22 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք
Նոյեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 120 դեպք, որոնցից 316 198-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 4172 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք: Ունենք 1072 առողջացած, 21 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7535 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1440 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 22 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 360 218 թեստավորում: