29/11/2021 14:22
Ռուսաստանը և Չինաստանը մոտ 20 համաձայնագիր կստորագրեն էներգետիկ ոլորտին նվիրված համաժողովում
Ռուսաստանը և Չինաստանը մոտ 20 համաձայնագիր կստորագրեն Ռուս-չինական Էներգետիկական երրորդ բիզնես-համաժողովում, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Այս տարի համաժողովի շրջանակում պլանավորվում է ռուսաստանյան և չինական ընկերությունների միջև մոտ 20 խոշոր համաձայնագրի ստորագրում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգառեսուրսների մատակարարումները, տեխնոլոգիաների փոխանցումը, համատեղ հետազոտությունները, մասնակցությունը գնումներին, կադրերի պատրաստումը, կրթությունը», - ելույթ ունենալով համաժողովի բացմանը հայտարարել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, որը համաժողովի կազմակերպիչներից է: