29/11/2021 12:22
«Օմիկրոն» շտամ գրանցված մի շարք երկրներից եկող քաղաքացիների համար սահմանափակումներ կկիրառվեն. Ավանեսյան
Կորոնավիրուսի վարակը մուտացվում է, և Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված շտամի վերջին ենթատեսակը «Օմիկրոն» անվանումն է ստացել։ Վիրուսի մուտացման աստիճանը բավական մեծ է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին՝ նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար, մինչև օրվա վերջ կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը», - ասաց նախարարը։
Ավանեսյանը հույս հայտնեց՝ նոր շտամի դեպքում ևս պատվաստումների արդյունավետությունը կպահպանվի։