29/11/2021 13:30
23 պատվաստված քաղաքացի մահացել է կորոնավիրուսից. Անահիտ Ավանեսյան
23 քաղաքացու մոտ արձանագրվել է մահ, երբ վերջիններս եղել են պատվաստված, քովիդով վարակված են եղել, հիվանդությունը ծանր են տարել, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նրանց միջին տարիքը 75-ից բարձր է, բոլորի մոտ գրանցված է եղել քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, լյարդի ցերոզ, հիպերտենզիա, զարկերակային գերճնշում։ Նման հիվանդություններ ունեցող քաղաքացիներն առավել ծանր են տանում Covid-19-ը և ավելի մեծ ռիսկ են կրում վատ ելքով ավարտ ունենալու», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ պատվաստումները տասնյակ անգամներով իջեցնում են հիվանդությունը ծանր տանելու ռիսկը։