29/11/2021 10:52
Հանգստյան օրերին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է կատարել 33 տնտեսավարողի մոտ. խախտումներ չեն հայտնաբերվել
Հանգստյան օրերին Covid19-ի կանխարգելմանն ուղղված ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների երեկոյան ստուգայցերն անցկացվել են մայրաքաղաքի Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
Վերահսկողություն է կատարվել 15 տնտեսավարողի մոտ, արձանագրություններ չեն կազմվել:
Խախտումներ չեն հայտնաբերվել նաև մարզային այցերի ժամանակ: Արարատի և Վայոց Ձորի մարզերում ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել 18 օբյեկտներում:
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի՝ 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։