30/11/2021 18:10
Մեծ Բրիտանիայի գործընկեր պետությունների կայունությունը խաթարելու ցանկացած փորձ Մոսկվայի ռազմավարական սխալը կլինի. Էլիզաբեթ Թրասս
Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի գործընկեր պետությունների կայունությունը խաթարելու ցանկացած փորձ Մոսկվայի ռազմավարական սխալը կլինի, հայտարարել է Միացյալ թագավորության ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասսը։
«Ռուսաստանի ցանկացած գործողություն՝ ուղղված մեր գործընկեր պետությունների ազատության, ժողովրդավարության խաթարմանը, ռազմավարական սխալ կլինի։ Մենք ցանկանում ենք այնպիսի աշխարհ, որտեղ ազատությունն ու ժողովրդավարությունը ոչ թե կգոյատևեն, այլ կծաղկեն։ Այդ նպատակով մենք կկանգնենք մեր ժողովրդավար գործընկերների կողքին՝ դիմակայելու ռուսական չարամիտ գործունեությանը։ Մենք կաջակցենք Ուկրաինային, կօժանդակենք կայունությանը՝ Արևմտյան Բալկաններում, կապահովենք նրանց անվտանգությունը, կամրապնդենք նրանց տնտեսական կայունությունը»,- հայտարարել է Թրասսը։