30/11/2021 11:31
Չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել. ՊՆ փոխնախարար
Չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, թե մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։
«Մայիսի 20-ին, երբ Փաշինյանը հայտարարում է այդ մասին, ՊՆ-ն պետք է անդրադառնա, որ ամբողջ սահմանում կրակոցներով սահմանը չի պահվում, ուղղակի փայտերով-բանով իրար ծեծում են, այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը որևէ քննություն իրականացրե՞լ է, թե ինչու առաջնագծում ոչ թե կրակոց են արձակել, այլ ծեծկռտուքի միջոցով են փորձել կասեցնել թշնամու առաջխաղացումը», - փոխնախարարին հարց ուղղեց Մանուկյանը։
Արման Սարգսյանն էլ նշեց, թե ծեծկռտուքները իրավիճակից բխող, այդ պահի թելադրանքով իրականացվող գործողություններ են։
«Ուսումնասիրություններ այդ առումով իրականացվում են, կարծում եմ՝ քննության առարկա կդառնան նաև մայիսին տեղի ունեցած իրադարձությունները ու դրանց արդյունքների մասին կիրազեկվեք», - ասաց փոխնախարարը։
Արման Սարգսյանը նշեց, թե Պաշտպանության նախարարությունում մի շարք օրենքներում նախատեսվում են փոփոխություններ, որոնց մասին հանձնաժողովը կտեղականա։