30/11/2021 12:04
ՊՆ փոխնախարարը չի հաստատում Իշխանասարից ադրբեջանցիների հետ քաշվելու մասին լուրը, ՊՆ-ն հորդորում է հիմնվել պաշտոնական հաղորդագրությունների վրա (Տեսանյութ)
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին՝ ի՞նչ պայմանավորվածության արդյունքում են ադրբեջանական ուժերը հետ քաշվել Իշխանասարի հատվածից։
Փոխնախարարը շրջանցեց իրեն շրջապատած լրագրողներին ու հեռացավ՝ նշելով, որ շատ է շտապում՝ այդպես էլ որևէ մեկնաբանություն չտալով, թե իրականում հեռացե՞լ են ադրբեջանցիները Իշխանասարի հատվածից, թե ոչ։
Ադրբեջանական զորքերի՝ Իշխանասարի հատվածից հետ քաշվելու մասին Factor.am-ին ասել էր Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։
Պաշտպանության նախարարությունից Aysor.am-ին ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ սահմանային իրադրության մասին տեղեկությունները հորդորում են տարածել՝ հիմնվելով ոչ թե համայնքների ղեկավարների խոսքի, այլ նախարարության պաշտոնական հաղորդագրությունների վրա: