30/11/2021 17:05
ԵՄ դեսպանը տպավորված է այն ամենով, ինչ արվում է «Զինվորի տանը»
Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինին «Զինվորի տանը» ծանոթացրել է տղաների բուժման, վերականգնման պայմաններին:
ԵՄ դեսպանին ներկայացրել են, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են իրականացվում:
Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել նաև «Զինվորի տանն» անցկացվող կինոդասընթացներից մեկին: Երբ դեսպանին ցուցադրվել են պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանել է, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է «Զինվորի տանը»:
Դեսպանն առաջարկել է հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ համատեղ ծրագրեր: