01/12/2021 11:57
Փաշինյանն ազատել է աշխատանքից Հրաչյա Թաշչյանին, որն, ըստ «ԱՆԻ» կենտրոնի, Ադրբեջանի հետ բանակցողն է եղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրաչյա Թաշչյանին աշխատանքից ազատելու մասին։
Թաշչյանը 2020 թ. հուլիսի 8-ից վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։
Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային՝ հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Վանեցյանը, սակայն, չէր նշել երկրորդ պաշտոնյայի անունը:
«ԱՆԻ» կենտրոնի վստահելի տեղեկությունների համաձայն՝ երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է եղել: Այդ տեղեկությունը չի հերքվել վարչապետի աշխատակազմի կողմից։
Նշենք նաև, որ նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի հետ Սոչի էր մեկնել նաև Հրաչյա Թաշչյանը։