01/12/2021 17:30
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 1-ի նիստում հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի առաջարկությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ՓՄՁ ոլորտի խնդիրներով, անհրաժեշտության դեպքում մշտական հանձնաժողովին կառաջարկի օրենսդրական նախաձեռնություններ:
Բաբկեն Թունյանի հավաստմամբ՝ աշխատանքային խումբը նախագահելու է ՓՄՁ ներկայացուցիչը: Խմբի կազմում կլինեն ԱԺ պատգամավորներ 7 ՓՄՁ ոլորտի աշխատակիցներ:
Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել աշխատանքային խմբի ստեղծմանն ու հաստատել աշխատակարգը: