Սոչիով Բրյուսել տանող դժվար ճանապարհը․ որտե՞ղ կլինի վերջին կանգառը. Արմեն Գևորգյան

01/12/2021 12:42

Սոչիով Բրյուսել տանող դժվար ճանապարհը․ որտե՞ղ կլինի վերջին կանգառը. Արմեն Գևորգյան


Աշխարհում ուժգնանում է անորոշության գործոնը, ավելանում են հակասությունները միջազգային հարաբերություններում։ Ձևավորվում են ազդեցության նոր կենտրոններ։

Այս ամենը կարող է հանգեցնել գործող դաշինքների և այլ ձևաչափերի  փլուզմանը (կամ առնվազն՝ ներքին ճգնաժամերի), ինչպես նաև նորերի ձևավորմանը։ Մենք պետք է շատ զգոն և ուշադիր մոտենանք այս գործընթացներին, քանի որ ինքներս ստիպված ենք լինելու կողմնորոշվել և ընտրություն կատարել։ Զգոնությունն անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե որքանով են որոշ գործընթացներ խրախուսվում մեր հաշվին և մեր դեմ։

Վերջերս անդրադարձել եմ այն իրողությանը, երբ ՀԱՊԿ և ԵԱՏՄ երկու անդամ-պետություն՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, թյուրքական պետությունների Ստամբուլյան գագաթնաժողովում միացել են այնպիսի քաղաքական գնահատականների և նախաձեռնությունների, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին։ Օրերս Աշխաբադում ընդունված «Աշխաբադի կոնսենսուս 2021» փաստաթղթի շրջանակներում նրանց միացավ նաև ՀԱՊԿ մեկ այլ անդամ Տաջիկստանը։ Հասկանալի է, որ արդեն դժվար է խոսել ՀԱՊԿ-ում լիարժեք համախմբվածության մասին։

Ի դեպ, «Աշխաբադի կոնսենսուս 2021»-ից երևում է, որ Ադրբեջանի ժողովրդին ուղղված շնորհավորանքներին միացել է նաև Իրանը, որը «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովին մասնակցում էր երկրի նախագահի մակարդակով։ Վերջին օրերի իրադարձությունները նաև ցույց են տալիս, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում սկսում է վերականգնվել երխոսությունն ու փոխըմբռնումը։ Աշխաբադում Ադրբեջանի, Իրանի ու Թուրքմենստանի միջև ստորագրվել է նաև գազի մատակարարումների նոր ձևաչափի մասին պայմանագիր։ Ի տարբերություն Ստամբուլի հռչակագրի՝ Աշխաբադի կոնսենսուսը չի հիշտակում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», սակայն այնտեղ արձանագրվում է այլ տրանսպորտային միջանցնքների կարևորությունը՝ մասնավորապես Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ ուղղությունով։ Կարծում եմ՝ Աշխաբադի փաստաթղթում «Զանգեզուրի միջանցքը» չհիշատակելը պայմանավորված է Իրանի և Ադրբեջանի միջև փոխզիջմամբ, որով կազմակերպության անդամներին կոչ է արվում ներդրումներ կատարել այսպես կոչված Ադրբեջանի «ազատագրված տարածքներում», ինչը բացակայում է Ստամբուլի հռչակագրում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հետևողական և ագրեսիվ կերպով առաջ է մղում տարածաշրջանային հարաբերությունների սեփական օրակարգը՝ ընդ որում շատերին դարձնելով իր դաշնակիցն ու գործընկերը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն կազմակերպում է 2021թ-ի ժողովրդավարությունների գագաթնաժողովը, որին չի հրավիրում ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկերներին՝ Թուրքիային և Հունգարիային․ վերջինս նաև ԵՄ անդամ է։ Պատկերացնում եմ ներքին հարաբերությունների բնույթը այդ կազմակերպություններում, որոնց ստեղծման և գոյության նպատակն ի սկզբանե եղել է ժողովրդավարական արժեքների ու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Այդ նույն գագաթնաժողովին չեն հրավիրվել Ռուսաստանը, Չինաստանը, Բելառուսը, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Ադրբեջանը, Իրանը։ Սակայն հրավիրվել է Հայաստանը։ Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից միայն Հայաստանին են հրավիրում միանալ գլոբալ ժողովրդավարական ակումբին։ Աննկատ չի մնացել նաև այն, թե ինչպես է Հայաստանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի շուրթերով շեշտադրել իր մասնակցությունը այդ գագաթնաժողովին։

Հետաքրքիր է, թե ի՛նչ օրակարգով և ինչպիսի՛ գնահատականներով է Հայաստանը մասնակցելու այդ գագաթնաժողովին։ Օրինակ մենք դրա շրջանակներում խոսելո՞ւ ենք Ադրբեջանում գործող ավտորիտար ռեժիմի մասին, թե ինչպե՛ս է այդ երկիրը սանձազերծել 44-օրյա պատերազմը և խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպե՛ս է Ադրբեջանն արհամարհում ազգերի ինքնորոշման իրավունքը, այն մասին, թե հայ գերիների հարցում ինչպե՛ս է այդ պետությունը խախտում միջազգային իրավունքն ու բոլոր հումանիտար նորմերը, այն մասին, թե ի՛նչ ողբալի վիճակում է գտնվում այդ երկրում մարդու իրավունքների և ազատությունների՝ այդ թվում ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակը։ Կարո՞ղ ենք արդյոք գագաթնաժողովից ստանալ Ադրբեջանին ուղղված կոչ՝ անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին։ Թե՞ մենք խոսելու ենք սեփական երկրում կոռուպցիայի դեմ պայքարի «հաջողություններից», այն մասին, թե ինչ «հաջող» են անցել 3 տարում  անցկացված երկու արտահերթ ընտրությունները, նախկին «ոչ ժողովրդավարական համակարգի» և «ժողովրդավարության բաստիոնից» տարածաշրջանային նոր «ժողովրդավարական աստղ» դարձած  Հայաստանի մասին։

Բազմաթիվ երկրների չհրավիրելով գագաթնաժողովին՝ ԱՄՆ-ը փաստորեն դրանք գնահատել է որպես ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող երկրներ։ Ակնհայտ է, որ այն միտված է ձևավորելու նոր գլոբալ հարթակ՝ այսպես կոչված քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհից Ռուսաստանին և Չինաստանին որոշակիորեն մեկուսացնելու և քննադատելու նպատակով։ Մենք պատրաստ կլինե՞նք հրաժարվել միանալ Ռուսաստանում, Չինաստանում, Բելառուսում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Իրանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին ավելի մեծ ուշադրություն դարձնելու կոչերին և բացասական գնահատականներին, եթե այդպիսիք տեղ գտնեն գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարություններում կամ հռչակագրերում։
Շատերը ասածս կարող են համարել արհեստական խնդիր։ Սակայն եկեք չմոռանանք, որ Ժողովրդավարությունների գագաթնաժողովից անմիջապես հետո Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-Արևելյան գործընկերություն գագաթնաժողովը, սակայն՝ արդեն Ադրբեջանի մասնակցությամբ և առավել տարածաշրջանային օրակարգով։ Ինչո՞վ ենք ներկայանալու այդ գագաթնաժողովին։ Կարո՞ղ ենք հասնել նրան, որ գագաթնաժողովի մասնակիցները՝ առաջին հերթին ԵՄ-ն, հայտարարեն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու, Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջի մասին։ Չէ որ մենք մեկնում ենք այդ գագաթնաժողովին՝ 2,6 մլրդ եվրո ֆինանսական աջակցության մեծ փաթեթի սպասումով, իսկ Ադրբեջանը ի սկզբանե ԵՄ-ից որևէ էական փաթեթ չի ակնկալել։

Ակնհայտ է նաև, որ մենք դեռևս այդպիսի մեծամասշտաբ խոստումներ չենք լսում Ռուսաստանից։ Դրանք կարող էին հնչել Երևանում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի չկայացած երկկողմ հանդիպման ժամանակ, այդպիսիք չհնչեցին նաև Սոչիում հայ-ռուսական երկկողմ հանդիպման արդյունքում։ Հայտնի չէ, թե 2022թ-ից սկսաց գազի մատակարարման ինչպիսի երկարաժամկետ պայմանավորվածություններ են առկա Ռուսաստանի հետ։

Տարածաշրջանում իրավիճակի զարգացումն արդեն իսկ որոշակիացնում է գլոբալ խաղացողների հիմնական նկրտումները և իրավիճակի վրա ազդելու՝ նրանց մեխանիզմները։ Պետք է ադեկվատորեն գիտակցել, որ բոլոր առավելությունները, որոնք որոշ երկրներ ստացել են 44-օրյա պատերազմի արդյունքում, հարաբերական և ժամանակավոր են։ Սա վերաբերում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Թուրքիային։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն փորձում են կանխել Ռուսաստանի նոր առավելությունների ավելացումն ու ամրապնդումը։

Ադրբեջանը, հիշելով 1994թ-ի հրադադարից հետո հակամարտության շուրջ երկարամյա ստատուս-քվոյի փորձը, ձգտում է ձեռք բերված հաջողությունները վերածել վերջնական արդյունքի։ Իսկ դա նշանակում է՝ հասնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, անցկացնել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա ու բացել իր համար ձեռնտու կոմունիկացիաները։ Ալիևը քաջ գիտակցում է, որ ևս մի քանի ամիս ձգվելու դեպքում՝ այս գործընթացը կարող է երկարաժամկետ դառնալ։ Նրան պետք են արագ լուծումներ նաև ներքին լսարանի համար, որտեղ արդեն նոր դժգոհություններ են առաջանում։
Ռուսաստանին դա նույնպես ձեռնտու է, քանի որ վերջինս կարող է հանգիստ աշխատել երկու հարավկովկասյան գործընկերների հետ, ամրապնդվել ձեռք բերած դիրքերում։ Ռուսաստանը նաև հասկանում է, որ եթե գործընթացը ձգվի, ապա «խաղը» կարող է ընթանալ ոչ իր կանոններով։ Ակնհայտ է, որ որոշակի շոկից հետո, որ ապրեցին ամերիկացիներն ու եվրոպացիները՝ Արցախում ռուս խաղաղապահների ակնթարթային հայտնվելուց հետո, նրանք արդեն ուշքի են գալիս և փորձում դառնալ գործընթացի լիիրավ մասնակիցներ։

Ռուսաստանին անհրաժեշտ է չեզոքացնել արևմտյան դերակատարների նկրտումները, թեկուզ՝ ժամանակավորապես, արագ լուծումներ գտնել, հետևաբար՝ վերջինս տարածաշրջանային խաղին ակտիվորեն ներգրավում է Թուրքիային ու Իրանին և ասում է, որ Հարավային Կովկասի խնդիրները մենք կարող ենք ինքներս լուծել նոր՝ 3+3 ձևաչափի շրջանակներում։ Միաժամանակ, Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական միջնորդի դիրքավորումը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում իր ցանկություններում և ձգտումներում։ Իսկ դա խնդիրներ է ստեղծում նաև Ռուսաստանի համար, քանի որ կասկածներ են առաջանում նրա՝ որպես ռազմաքաղաքական դաշնակցի արդյունավետության և նույն ՀԱՊԿ-ում համախմբվածությունը պահպանելու կարողության մասով։ Իսկ այս հանգամանքները պարարտ հող են դառնում Հայաստանում հակառուսական տրամադրությունները ընդլայնելու համար։

Ամերիկացիներն ու եվրոպացիներն էլ պնդում են, որ տարածաշրջանում  ամուր խաղաղություն չի լինի, քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, հետևաբար ակտիվորեն փորձում են վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և խրախուսել հակառուսական տրամադրությունները:

Իսկ ահա Հայաստանը, որ պատերազմի ավարտից հետո վերջին մեկ տարին աշխատել է հիմնականում ռուսական կողմնորոշման ծիրում, հիմա հայտնվել է ճամփաբաժանին։ Այն նորից հայտնվել է այնտեղ, որտեղ խաչվում են երկու տարբեր հոսանքներ։ Եվ նորից ծագում է ազնիվ և փոխշահավետ համագործակցության հարցը, որտեղ կրկին առաջնային է դառնում վստահության գործոնը։ Մի բան պետք է հիշել՝ նույնիսկ Հայաստանի իշխանությունների հեղափոխական «արժեքը» չդարձավ արևմուտքի և արևելքի կողմից այն երաշխիքը, որ ավտորիտար Ադրբեջանը պատերազմ չի սանձազերծի «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի դեմ։ Նույնը նաև հիմա է։

Ցանկացած պարագայում մենք պետք է կողմնորոշվենք մեր առաջնահերթություններում։

Առաջիկա տարիները պետք է դառնան սեփական տունը տարրական կարգի բերելու, պետության կառավարելիությունը վերականգնելու ժամանակաշրջան։ Մենք պետք է ուժ հավաքենք, կազդուրվենք։ Մեզ անհրաժեշտ է վերացնել բոլոր ներքին գործոնները, որոնք հասարակական-քաղաքական լարվածություն են առաջացնում։ Պետք է լինի գիտակցում, որ մեր շատ խնդիրներ դժվար կլինի լուծել ինքնուրույն ու միայնակ, և հետևաբար անհրաժեշտ է այնպիսի վարքագիծ դրսևորել, որ ուրիշները ցանկություն ունենան մեզ օգնելու, այլ ոչ՝ օգտագործելո։ Մեր առաջիկա աշխատանքների փիլիսոփայությունը պետք է լինի այն, որ մենք չդառնանք բեռ մեր գործընկերների համար։ Միաժամանակ մենք չպետք է բարդույթավորվենք մեր ներկայիս իրավիճակից, չափերից ու հնարավորություններից։

Թիվ մեկ առաջնահերթությունն այս պահին երկրի անվտանգությունն է։ Մենք պետք է հստակ և պրագմատիկ գիտակցենք և ստեղծենք պետական սահմանի նոր հատվածներում պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ ռուս ուժայինների հետ համագործակցության միջոցով։ Զինված ուժերի բարեփոխումը պետք է հաշվի առնի պետության զարգացման օբյեկտիվ պայմանները և ողջ հասարակության համար միավորող գաղափար դառնա։ Մենք պետք է ունենանք կոմպակտ, առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցած և բարոյապես առողջ զինված ուժեր։ Առաջնահերթ խնդիր պետք է լինի նոր տիպի և անթերի հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը, մենք պետք է ունենանք հուսալի «վահան»։ Մենք պետք է ձգտենք, որ մեզ մոտ տեղակայվեն այդ ոլորտի ամենաառաջադիմական լուծումները։

Անհրաժեշտ է գույքագրել բոլոր այն մեխանիզմները, որոնք կարող են գործարկվել ռազմական և ռազմատեխնիկական օգնության տրամադրման երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերով, գնահատել դրանց ներկա արդյունավետությունը և հակառակը, դրանց անպետքությունը, գտնել նոր օպտիմալ լուծումներ, դրանք հարմարեցնել ժամանակակից պայմաններին և պահանջներին և քննարկել գործընկերների հետ։

Մենք պետք է նախաձեռնենք միջոցառումների և առաջարկների այնպիսի փաթեթ, ըստ որի Հայաստանը կարող է Ռուսաստանի համար դառնալ ինքնատիպ գիտաարտադրական կլաստեր՝ ռազմարդյունաբերական համալիրի գծով։ Այս ուղղությամբ իրական համագործակցությունը Հայաստանի զինված ուժերին, ինչպես նաև Ռուսաստանի՝ Հայաստանում տեղակայված զինված կազմավորումներին  կապահովի ռազմա-տեխնիկական ինքնաբավության զգալի մակարդակ, կնվազեցնի ներմուծման ծավալները, հետևաբար նաև՝ տրանսպորտային կախվածությունը հարևանների քմահաճույքներից։ Այս համատեքստում կարելի է մանրամասն ուսումնասիրել նմանատիպ համագործակցության փորձը ԱՄՆ և Իսրայելի միջև։

Անհրաժեշտ է նորովի կազմավորել հատուկ ծառայությունների հակահետախուզական գործունեությունը։ Նույնիսկ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեզ համար նպաստավոր լուծումների պարագայում տարածաշրջանում զարգանալու են այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք ուղիղ ազդեցություն են ունենալու մեր երկրի վրա։ Մենք միշտ պետք է զգոն լինենք։ Մենք ինքներս պետք է տեղեկատվության տիրապետենք և այն տրամադրենք գործընկերներին, այլ ոչ թե միայն հետախուզության օբյեկտ լինենք։ Մենք պետք է ինտենսիվորեն մասնագետներ պատրաստենք՝ բոլոր հիմնական տարածաշրջանային լեզուների իմացությամբ։ Սա շատ  կարևոր ուղղություն է, որի պոտենցիալը մենք ունենք։
Հենց ազգային անվտանգության ապահովման համատեքստում անհրաժեշտ է հստակեցնել միջազգային հարաբերությունների նոր օրակարգը։ Մենք չպետք է աշխարհին ապացուցենք մեր ժողովրդավար լինելը, մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ 21-րդ դարում կան պետություններ, որոնք իրենց հավակնություններն առաջ են մղում կրոնական ինքնության հողի վրա, օրինակ՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Այս իմաստով հարկավոր է գտնել պետական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի և սփյուռքի ներկայացուցիչների համագործակցության նոր մեխանիզմներ։ Մեր հայցերը  միջազգային դատարաններում կարող են նոր հարթակ դառնալ նման համագործակցության համար։

Մենք պետք է ցույց տանք, որ չենք հրաժարվել մեր ազգային գաղափարներից և ձգտումներից, այդ թվում՝ Արցախի հարցում, մենք պետք է վերստին ապացուցենք, որ վստահելի գործընկեր ենք, և նույնը ակնկալում ենք մյուսներից։ Մենք ինքներս պետք է նախաձեռնենք տհաճ քննարկումներ մի շարք միջազգային կազմակերպություններում մեր գործընկերների հետ։ Դա միայն կամրապնդի այդ կազմակերպությունները, իսկ եթե ոչ, ապա հարաբերություններում անհրաժեշտ պարզություն և հստակություն կմտցնի։

Մենք կորցնում ենք արտաքին աշխատանքի մեր եզակի ռեսուրսներից մեկը՝ լոբբիստական հնարավորություները։ Ամրապնդել, վերականգնել և ստեղծել նորերը․ սա պետք է լինի լոբբիստական հնարավորությունների մասով մեր բանաձևը։

Մենք պետք է ձգտենք լինել բաց և տարանցիկ երկիր, այդ թվում՝ հաղորդակցությունների տեսանկյունից, սակայն լուծումները պետք է փոխշահավետ լինեն։ Հյուսիս-Հարավ աշխարհագրության մեջ մեր  բանաձևը կարող է դառնալ նաև Պարսից ծոցի տնտեսությունները սևծովյան ավազանի տնտեսությունների հետ կապելը։ Օրինակ՝ մտածել համաարաբական երկաթուղին (Օման, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ) Իրաքի և Իրանի միջոցով Հայաստանի նոր և հին տրանսպորտային հաղորդակցությունների հետ միավորելու հեռանկարի մասին։ Հայաստանը օբյեկտիվորեն կարող է նաև կամուրջ դառնալ արաբական աշխարհի և ԵԱՏՄ-ի միջև։
Իրանի և Թուրքմենստանի հետ գազի ոլորտում համագործակցության իրական հնարավություններ կան։ Մենք պետք է առավելագույն ակտիվությամբ Իրանին ներգրավենք Հայաստանի հարավային շրջանների՝ մասնավորապես Սյունիքի տնտեսական զարգացման գործում՝ ստեղծելով համատեղ ձեռնարկություններ, կոոպերացիայի այլ ձևաչափեր։

Մենք պետք է մեր գաղափարակիցը դարձնենք միջազգային ֆինանսական և տնտեսական կազմակերպություններին, որոնք օբյեկտիվորեն և ադեկվատ ձևով կարող են գնահատել մեզ համար բոլոր հնարավոր կոմունիկացիաների առավելություններն ու արդյունավետությունը, իսկ հետագայում՝ մասնակցել դրանց իրականացմանը։

Մենք պետք է կանգնեցնենք պետական պարտքի՝ երկրի համար կործանարար աճը։ Արդեն ակնհայտ է, որ մեր երկրի տնտեսությունը չի գեներացնում այնքան միջոցներ և ռեսուրսներ, որոնք կկարողանան անցնցում սպասարկել երկրի պետական պարտքը։ Մենք պետք է խուսափենք տնտեսական դեֆոլտից, որը վերջնականապես կձևակերպի մեր՝ արդեն նաև ֆինանսական կախվածությունը արտաքին աշխարհից։

Սա ամենակարևոր գործերի միայն մի մասն է։ Սակայն ինչպես այս, այնպես էլ այլ անելիքների հարցում պետք է տեղի ունենա համազգային կոնսենսուս։

Հեղինակ՝ Արմեն Գևորգյան, ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան Այսօր, 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Այսօր, 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Այսօր, 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված Այսօր, 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում Այսօր, 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան Այսօր, 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին Այսօր, 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը