01/12/2021 14:56
Դոլարի վաճառքի առավելագույն գինը 492 դրամ է. տարադրամի փոխարժեքը բանկերում
Հայաստանյան բանկերում, ըստ rate.am կայքի տվյալների, արտարժույթն ունի հետևյալ փոխարժեքը.
Դոլարի առքի նվազագույն գինը 484 դրամ է, վաճառքինը՝ 491.50։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 492 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 546 դրամով, վաճառվում՝ 557 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 562 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 6.46 դրամ է, վաճառքինը՝ 6.72։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.82 դրամ է։