02/12/2021 11:02
Հայաստանում մեկ օրում մահացել է 23 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 558 նոր դեպք
Դեկտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339 578 դեպք, որոնցից 317 765-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 016 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 9013 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 558 նոր դեպք: Ունենք 716 առողջացած, 21 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7631 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1450 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 23 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 382 972 թեստավորում: