02/12/2021 13:51
Էրդողանը պաշտոնանկ է արել Թուրքիայի ֆինանսների նախարարին՝ լիրայի ռեկորդային անկման պայմաններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանին։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ նոր նախարար է նշանակվել Նուրեդին Նեբաթին։
Թուրքիայում ֆինանսական ճգնաժամ է։ Թուրքական լիրան մեկ տարվա ընթացքում էժանացել է ավելի քան 45%-ով, իսկ նոյեմբերի 23-ին սահմանել է նոր հակառեկորդ՝ արժեզրկվելով ևս 16%-ով ։
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Էրդողանին մեղադրել են անգործունակության մեջ և կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել։