02/12/2021 13:39
Կառավարությունը հունվարի 1-ին կհայտնի՝ չպատվաստված քաղաքացիները կորոնավիրուսով վարակվելու դեպքում անվճա՞ր, թե՞ վճարովի բուժօգնություն կստանան
Կառավարությունը դեռ չի հստակեցնում՝ չպատվաստված քաղաքացիները կորոնավիրուսով վարակվելու դեպքում անվճա՞ր, թե՞ վճարովի բուժօգնություն կստանան։
«Դեռ քննարկումներ են գնում և որոշակի հաշվարկներ են իրականացվում», - հարցի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց՝ սոցիալապես անապահովներն ու այն շահառուները, որոնք պետության հոգածության ներքո են, բուժումն անվճար կստանան։
Չպատվաստվածների բուժման մասին որոշումը կհանրայնացվի Ամանորին։
«Մենք առաջարկներն ամփոփված կերպով, քննարկման արդյունքում հունվարի 1–ին կհանրայնացնենք, և մեր հետագա քաղաքականությանը այս առումով դուք տեղյակ կլինեք», - ասաց Ավանեսյանը։