02/12/2021 14:05
Սահմանափակող միջոցառումներն աստիճանական կարգով պետք է իրականացնել այն ծառայությունների նկատմամբ, որոնք կենսական անհրաժեշտություն չեն ներկայացնում․ Ավանեսյան
Սահմանափակող միջոցառումներն աստիճանական կարգով պետք է իրականացնել այն ծառայությունների նկատմամբ, որոնք կենսական անհրաժեշտություն չեն ներկայացնում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ իրենք չեն կարող «համերգների նկատմամբ չունենալ սահմանափակող միջոցառում, բայց տրանսպորտից օգտվելու նկատմամբ ունենալ», խստացման տենդենցն աստիճանաբար է տարածվելու մյուս ծառայությունների վրա։
Առողջապահության նախարարը հավելեց, որ մշակութային կենտրոններ ու սրճարան-ռեստորաններ քաղաքացիների մուտքը սահմանափակող նախաձեռնությամբ իրենք մի կողմից ստիպում են քաղաքացուն պատվաստվել, մյուս կողմից՝ մեծ վնաս չեն հասցնում տնտեսվարողին։
«Քանի որ պատվաստումների տեմպերն էլ արագանում են և, ընդհանուր առմամբ, շատ ավելի քաղաքացիներ են պատվաստված, կարծում ենք, որ այս պահի դրությամբ այս սահմանափակող միջոցառումը մի կողմից կօգնի, որ քաղաքացիները նաև ստիպված և ինչ-որ կերպ հակված լինեն պատվաստվելու, բայց մյուս կողմից էլ շատ առումով չի վնասի նաև մեր տնտեսվարողներին», - ասաց Ավանեսյանը։