03/12/2021 11:05
Հայաստանում մեկ օրում մահացել է 15 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք
Դեկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339977 դեպք, որոնցից 319476-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 405 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 6484 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 995 առողջացած, 13 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7644 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1452 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 15 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2389456 թեստավորում: