03/12/2021 14:18
Բելառուսը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում շինարարական աշխատանքներին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում բանակցություններ է վարել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության ծրագրերը, Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությունների կատարմանն ուղղված քայլերը, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերականգնման աշխատանքները։
Մակեյը հայտնել է, որ Մինսկը պատրաստ է մասնակցել այդ տարածքներում վերականգնողական աշխատանքներին։